Թուրքմենստանի նախագահ Գուրբանգյուլի Բերդիմուհամեդովը անձամբ ստուգել է երկրի ՆԳՆ-ի համար նախատեսված նոր ավտոմեքենաների որակական հատկությունները:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, երկրի ղեկավարը նստել է BMW M3 մոդելի ղեկին և թեստ-դրայվ անցկացրել մրցուղու վրա: «Գերհզոր» սպորտային սեդանը համալրված է 3 լիտր ծավալային, 6 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 431 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Շարժիչը աշխատում է մեխանիկական փոխանցմամբ տուփի կամ յոթաստիճան «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ համատեղ: 100 կմ/ժամ արագությունը գերմանական սպորտքարը զարգացնում է 4.3 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ: