Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 27-ին առաքելական այցով ժամանել Է Մյանմա՝ դառնալով Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ այս երկիր ժամանած առաջին ղեկավարը:

Քահանայապետի ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Մյանմայի խոշորագույն քաղաքի՝ Յանգոնի օդանավակայանում: Ֆրանցիսկոսի այցն ուղիղ եթերով ցուցադրել Է տեղական MITV հեռուստաալիքը: Տեղի բնակիչները քահանայապետի ժամանմանն սպասում Էին Յանգոնի փողոցներում եւ օդանավակայանի շենքի մոտ՝ ձեռքներին բռնած նրա դիմանկարները եւ ողջույնի մակագրություններով պլակատներ:

Ինչպես հայտնում են այցի կազմակերպիչները, Հռոմի պապը Մյանմայում կգտնվի մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ: Պլանավորված են քահանայապետի հանդիպումները հանրապետության նախագահ Տհին Չժոյի, պետական խորհրդական եւ Մայանմայի դե-ֆակտո քաղաքական առաջնորդ Աուն Սան Սու Չժիի, ինչպես նաեւ բանակի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլաինգի հետ: Նոյեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ինչպես սպասվում Է, Յանգոնում պատարագ կմատուցի, իսկ հաջորդ օրը կմեկնի երկրից եւ կուղեւորվի հարեւան Բանգլադեշ:

Հիսունմիլիոնանոց Մյանման առավելապես բուդդայական երկիր Է: Տեղի կաթոլիկների համայնքը ներառում Է շուրջ 700 հազար մարդ: Վատիկանի եւ Մյանմայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են այս տարվա մայիսին: Սուրբ Աթոռի ղեկավարի՝ Մյանմա այցի կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել Էին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր այցի ընթացքում մտադիր չԷ տեղի իշխանությունների հետ քննարկել Ռաքհայն արեւմտյան նահանգում ստեղծված ճգնաժամը, որը հանգեցրել Է ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների՝ Բանգլադեշ զանգվածային փախուստին: Հոգեւորական Մարիանո Սո Նայնի խոսքով՝ պապը «տեղեկացված Է Ռաքհայնի իրադրության մասին եւ այն շատ լավ Է հասկանում», սակայն այցի գլխավոր նպատակը «կաթոլիկներին ոգեշնչելն Է՝ պաշտպանելու Մյանմայում տեղի ունեցող փոփոխությունները, քննարկելու փոխգործակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: