Դատարանը որոշում է կայացրել հաստատել դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս դատական հայցը քննվում էր Մոսկվայում՝ Կունցևի շրջանի 202 բաժնում:
Նիստն ընթացել է փակ ռեժիմով, քանի որ գործը մասնավոր կյանքին է վերաբերում: Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը պատմել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծությանը դեմ չի եղել: Ամուսինների միջև սկանդալը սկսվեց հոկտեմբերին: Ջիգարխանյանի կինը հայտարարել էր, որ ամուսինն անհետացել է:
Հետո պարզվեց, որ նա թաքնվել էր կնոջից: Դերասանը հայտարարեց, որ կինը ցանկանում է իրեն սպանել և իր հարստությունը խլել և որոշեց ամուսնալուծվել: