«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու հողամաս՝ երկուսն էլ 2 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ:

Նախորդ տարվա ընթացքում բացի հողամասերի ձեռքբերումը զբաղվել է նաև ավտոմեքենաների՝ այսպես ասած առքուվաճառքով. 3 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «VOLKSWAGEN TOUAREG W12 6.0» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը 1 միլիոն դրամով գնել «RANGE ROVER 2.5 TD» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում գրեթե փոփոխության չեն ենթարկվել. եթե տարեսկզբին հայտարարագրել էր 2 միլիոն 770 հազար դրամ, 261 հազար ԱՄՆ դոլար ու 9 հազար եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 3 միլիոն 300 հազար դրամ, 251 հազար ԱՄՆ դոլար ու 10 հազար եվրո:

Տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 848 հազար դրամ և ստացվել 6 միլիոն 848 հազար դրամ աշխատավարձից ու ավտոմեքենան վաճառելուց ստացված գումարից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում