«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նախկին պատգամավորին պատկանող ընկերության գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Եվ այսպես՝ տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել նախկին պատգամավորին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով գանձել մոտ 118 միլիոն դրամ եւ համապատասխան գանձված գումարը առարկայի վրա տարածել: Այս գործով դատավորը Ռուբեն Ափինյանն է: Իսկ դատաքննությունը նշանակվել է հունվարի 23-ին»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: