Jamnews միջազգային պարբերականը հարցում է անցկացրել Բաքվի բնակիչների շրջանում՝ պարզելու համար՝ արդյոք կա՞ որևէ հայկական բան, որը նրանք հավանում են:

Հարցման ընթացքում բաքվեցիները խոստովանել են, որ սիրում են հայկական նուգա, Կարեն Շահնազարովի ֆիլմերը, «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցների երգերը, Շառլ Ազնավուրին և միջազգային համաժողովներում հայ աղջիկներին և երիտասարդներին: