Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրին՝ նշեց, որ ինքն ամբողջական համաձայնագրին դեմ չէ, սակայն ուզում է, որ այնտեղ արտացոլված լինեն մեր արժեքային համակարգին համապատասխան կետերը.

«Ես ուզում եմ, որպեսզի մեզ չթելադրեն՝ ինչ օրենք ընդունել, ինչը՝ չընդունել: Թող լինի համաձայնագիր, որտեղ լինեն երկպարտավորություններ, բայց այնտեղ չկա Եվրոպայի պարտավորությունները, կան ցուցումներ, թե Հայաստանն ինչ պետք է անի:

Համաձայնագրում կան հարցադրումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն: Արդյո՞ք անհրաժեշտ էր, որպեսզի մենք բոլոր կետերն ընդունեինք: Ես չեմ հասկանում այն հրճվանքը, որ ապրում են որոշ շրջանակներ։ Կգնանք Եվրոպան կասի՝ մենք կանենք, սա մանկամիտ մոտեցում է: Եթե համաձայնագրի արդյունքում իսկապես փոփոխություններ են լինելու դեպի դրականը՝ շատ լավ, բայց եթե ամբողջ օրենսդրությունը ենթարկվում է Եվրամիությանը, դուք իրոք դառնում եք սատելիտ»,- ասաց նա՝ հարց բարձրացնելով՝ այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը:

aram-sargsyan

Սարգսյանը նշեց՝ 25 տարի հետո կոնյակ, խմիչք չենք ունենալու: Սուվերեն երկրի իրավունքի վրա բռնություն է կատարվում: Նրա խոսքով՝ համաձայնագրով հնարավորություն է տրվում նաև ԼԳՏԲ շրջանակներին անել այն, ինչ կցանկանան, և իրենք խնդիր չեն ունենա, որովհետև իրենց այդ հնարավորությունը տրված է լինելու.

 «Ճիշտ է, գրված չէ իրենց մասին, սակայն գրված է «փոքրամասնությունների իրավունքներ»: Համաձայնագրի ընդունման օրը ԼԳՏԲ-ի ներկայացուցիչները քեֆ են արել: Խայտառակ բան է տեղի ունեցել, գիշերվա 3-4-ին դուրս են եկել փողոցներ՝ այլանդակ արտահայտություններով, և մեր ոստիկանությունն էլ դրան չի արձագանքել։ Նրանց ուրախութոյւնը կայանում է նրանում, որ այդ համաձայնագրով իրենք արտոնություններ են ստանում: Սա նշանակում է՝ եթե ես դեմ եմ դրան, ինձ կարող են դրա համար քրեական պատասխանատվության ենթարկել: Օրինակ, եթե իրենք պառադ անեն, ես էլ դուրս գամ նրանց դեմ պայքարելու, ինձ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Մենք ասում ենք՝ դուք այդպիսին եք՝ գնացեք ձեր ննջարաններում ինչ ուզում եք, արեք, մեզ չի վերաբերում, բայց իրավունք չունե՛ք ձեր այլասերված պահվածքը փաթաթել մեր վզին, իրավունք չունե՛ք մեր երեխաներին օրինակ ծառայելու: Այս ամբողջն ազդում է մեր հոգեբանության վրա»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը չի հասկանում Եվրոպայի հանդուրժողականությունը, քանի որ բնության դեմ է, որը սպառնում է նաև մեզ և մեզ մոտ առաջացել են առաջադեմ մտածելակերպով երիտասարդներ: 

Սարգսյանը նշեց, որ իրենց կուսակցությունը պայքարել է գենդերային օրենքի դեմ և որոշ փոփոխություններ հասցրել են անել: Եվ չի բացառում, որ իրենք պայքար սկսեն այս տեսքով ստորագրված համաձայնագրի վավերացման դեմ:

Սոնա Հարությունյան