Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման  ծրագրերի  ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողի դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին»,-ասաց Զառա Ամատունին:

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մամուլի հաղորդագրությունըստ որի ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայվածմարտական դիրքերից մեկի դիմացմիջդիրքային տարածքումՀՀ զինված ուժերի զինծառայողները նույն օրվա առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերիզինծառայողի դիակԸստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալներիզինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտանվաշտի հրամանատարն էրով զորամասումտեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստիՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգայինկոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակից հայտնել էին, որ պատրաստ են գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականիմարմնի փոխանցումը մյուս կողմին երկուստեք համաձայնության դեպքում: