«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին թեեւ Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո թույլ չտվեցին առաջադրվել նոյեմբերի 5-ին, սակայն դրսում չթողեցին՝ նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ:

Նախկին պետ Արտակ Ծատինյանը տեղափոխվել է Լոռու մասնաճյուղ: Այս նշանակման հարցում մեծ դերակատարում ունի մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը Փարեմուզյանի մտերիմն է եւ հովանավորը։

Հիշեցնենք, որ Ալավերդու երկարամյա վենդետային քաղաքապետը գործուն մասնակցություն է ունեցել՝ սպանություններն սկսվել էին ընտրական հողի վրա։ Երեկ մեր հարցին՝ ինքն ի՞նչ կապ ունի գազի ոլորտի հետ, նա նեղսրտած խնդրել է իրեն հանգիստ թողնել՝ որ կապ չունենայի, չէի նշանակվի»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: