Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգը ստացվել է ժամը 15:18-ին:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: