ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին «հիվանդոտ շան ձագ» է անվանել:

Այս մասին տեղեկացնում է The Hill պարբերականը:

Նախագահ Թրամփը հանդիպման ընթացքում խոսում էր այն մասին, որ հարկային խոշոր կրճատումներ ենթադրող նոր ծրագիրը «վառելիք» կդառնա ամերիկյան տնտեսության համար:

Այնուհետ Թրամփն անսպասելի կերպով փոխել է թեման՝ հիշելով հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին:

«Այդ մարդ-հրթիռը, նա հիվանդոտ շատ ձագ է»,-ասել է ԱՄՆ նախագահը: