«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ Հայաստանում էլ են նշում ամերիկյան գոհաբանության կամ երախտագիտության տոնը՝ նոյեմբերի 24-ը։

Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի դուստրը՝ «Հովնանյան ինտերնեյշնլի» տնօրեն Նինա Հովնանյանը, իր հարկի տակ՝ Վահագնի թաղամասում, տոնական սեղան է գցել՝ ամերիկյան ավանդական հնդկահավի հյուրասիրություն, որին ներկա են գտնվել իր եւ ամուսնու՝ Ամարասի Արթուրի ընկերները։ Ներկա է եղել նաեւ Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ։

Մասնակիցները նկատել են, որ պաշտպանության նախկին նախարարը բավականին պասիվ ու անտրամադիր է՝ գրեթե չի շփվում ներկաների հետ»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: