Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում դեկտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Դիմիտրով գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, 1986 թ. ծնված Անի Ե.-ն, 2013 թ. ծնված Էլեն Ե.-ն, 2011 թ. ծնված Լիլիթ Գ.-ն և 2005 թ. ծնված Վարազդատ Գ.-ն: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապված վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, Հովհաննես Գ.-ն գազի բալոնը խողովակով միացրել է ջեռուցման կաթսային և առանց ծխատար խողովակի գործարկել, ինչի արդյունքում շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: