«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ 8 առաջարկ է ներկայացրել, ընդ որում, ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Կառավարությունը որպես մերժման հիմնավորում նշել է, թե առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն:

Եթե անկեղծ՝ ապա ՀՅԴ խմբակցության առաջարկները չեն վերաբերել համակարգային խնդիրների լուծմանը: Դրանց նպատակը եղել է կոնկրետ մի քանի գյուղերին պետբյուջեից հատկացվելիք գումարները ավելացնելը` մշակույթի կենտրոնի, համայնքային կենտրոնի վերանորոգման կամ ասֆալտապատման համար: Ամեն դեպքում, այն փաստը, որ կառավարությունը մերժել է կոալիցիայի անդամ ԱԺ խմբակցության բոլոր առաջարկները, չի կարող պատահականություն լինել:

Ի վերջո, վաղուց է հայտնի, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: