Երեկ՝ դեկտեմեբրի 1-ին, կրկոցներ են հնչել Երևանում: ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած ԻԺ 58 տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ:

Ոստիկանները պարզել եմ, որ կրակոցը արձակվել է Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ:

Նույն պահին կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, ում մոտ հայտնաբերվել է նաև ԻԺ 58 տիպի հրացանը:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է:

Էքսկավատորն աշխատում է «ԿԱԷՌ» ՍՊԸ-ում:

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: