Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, Երևանի Քանաքեռի 12-րդ փողոցի թիվ 21/1 տան մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասերի մեղադրանքներով: