Հայաստանում ընթացիկ տարվա տասն ամիսներին իրականացված շինարարական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների մեջ օտարերկրյա ներդրողներին բաժին է հասնում 13 տոկոսը։ Այս աղբյուրից հատկացվող միջոցները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5,7 անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին» հրապարակման տվյալները։

Շինարարական աշխատանքներն ամենաշատը ֆինանսավորվում են կազմակերպությունների միջոցներից՝ ամբողջի մեջ այն կազմում է 43,1 տոկոս։ Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը շուրջ 26 տոկոս է ընդհանուրի մեջ։ Շինարարության 16,2 տոկոսն էլ հնարավոր է դարձել միջազգային վարկերի հաշվին։ Շինմոնտաժային աշխատանքների մեջ ևս 2017-ի հունվար-հոկտեմբերին գերիշխող են եղել ֆինանսական աղբյուրները։

Ընթացիկ տարվա տասն ամիսներին ամենաշատ շինարարությունն իրականացվել է անշարժ գույքի հետ կապված գործունեության (27,2 տոկոս), տրանսպորտի (11,2 տոկոս), հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման (10,2 տոկոս) ոլորտներում: