SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Գորիս քաղաքում հաշվառված, սակայն Ագարակ քաղաքում բնակվող 40-ամյա Սևադա Դադունցը։

Վերջինս կասկածվում է Սյունիքի մարզի քաղաքներից մեկում 30-ամյա Էմմա Գ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով բռնաբարելու մեջ։

Դեկտեմբերի 2-ին, գիշերը ժամը 02։30-ի սահմաններում Ս. Դադունցը մտել է Էմմա Գ.-ի տուն և սուրճ է պահանջել։ Մերժում ստանալուց հետո ճիվաղը ներսից փակել է տան դուռը, հարձակվել կնոջ վրա, պատառոտել հագուստները և բռնություն գործադրելու եղանակով բռնաբարել նրան։

Անասնական իր կիրքը բավարարելուց հետո տականքը կնոջ գլուխը հարվածել է սալիկապատ հատակին, որից հետո հեռացել է։ Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Ս. Դադունցին և բերման ենթարկել Ոստիկանության Մեղրիի բաժին։

Կասկածյալն աշխատում է «Հայաստանի էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի Ագարակի մասնաճյուղում՝ որպես մագլցող։

Մանրամասն՝ այստեղ