Հայաստանում դեկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-4-ը էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը՝ կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 3-5-ը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: