ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացել, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-10 ավտոճանապարհի Վեդի-Ուրցաձոր հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «ВАЗ 2106» մակնիշի 06 LU 559 (վարոդ՝ 1996 թ. ծնված Գ. Կ.) և «ВАЗ 21112» մակնիշի 35 SA 470 պետհամարանիշերով (վարոդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները. որի հետևանքով վերջիններս կողաշրջվել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ВАЗ 2106» մակնիշի վարորդը տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ВАЗ-21112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. 1995 թ. ծնված Մ., 1991 թ. ծնված Ծ և 1992 թ. ծնված Տ. Մ.-երը հոսպիտալացվել են Վեդու բժշկական կենտրոն, այնուհետև Ծ. և Տ. Մ.-երը՝ «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Մ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: