ՌՀՄ նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան  Արա Աբրահամյանը Իտալիա կատարած իր վերջին այցելության ժամանակ այցելել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Սփյուռքահայության անունից Արա Աբրահամյանն իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապին հայ ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման համար:

Ինչպես հայտնի է, 2016թ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուխտագնացություն էր կատարել Հայաստան: Իսկ ավելի վաղ, Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունն անվանել է մարդկության նկատմամբ իրականացրած 20-րդ դարի առաջին հանցագործությունը:

Հռոմի պապը, օրհնելով Արա Աբրահամյանին, ասել է, որ Հայաստանը և հայ ժողովրդի որդիներն ու դուստրերը կշարունակեն իր աղոթքներում լինել:

Հանդիպմանը նաև ներկա է եղել Վատիկանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Ավդեևը: