Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:

Կիելցե քաղաքում անցկացվող Լեշեկ Դրագոշի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ` Անուշ Գրիգորյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր, Արամ Ավագյանը` բրոնզե մեդալակիր և ոսկե մեդալակիրներ են դարձել Նարեկ Մանասյանը, Գոռ Երիցյանը և Կորյուն Սողոմոնյանը:

Մրցաշարն անցկացվում էր Լեհաստանում: Պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: