«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջով «սեւ կատուն» անցել է ապրիլյան ընտրություններից անմիջապես հետո. մինչ այդ Արգամիչն ամեն երեկո, ինչպես այսօր Իշխան Զաքարյանն ու Խաչատուր Սուքիասյանը, գնում էր «այգի» (Ծառուկյանի հայտնի Առինջի այգին), ջան ասում, ջան լսում:

Տարընթերցումն առաջացել է ԲՀԿ խորհրդարանական ցուցակի հետ կապված՝ Ծառուկյանը չի ցանկացել, որ Արգամիչը «խառնվի էդ բազարին, իր մարդկանց բրթի առաջ», մանավանդ որ «թեմայի մեջ» էր նաեւ նախագահականը, իսկ ԿԸՀ-ում այդ օրերին տեղի ունեցածն էլ ավելի լարեց այդ հարաբերությունները, «հիմա նրանք բավարար դիստանցիայով են շփվում միմյանց հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը:

Ծառուկյան-Արգամիչ հաջորդ տարընթերցումն էլ առնչվում է այն հանգամանքին, որ Արգամիչը Սամվել Կարապետյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր որոշակի շփումներ ունի, որոնց հետ վերջին շրջանում Ծառուկյանը «գլադիատորական մարտեր» է մղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում