Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին դեկտեմբեր 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: