Արծվաշենից տեղահանված բնակիչներն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով իշխանությունների անուշադրությունից: 

Նրանք իշխանությունից փոխհատուցում են պահանջում իրենց կորցրած տների դիմաց: 

Նշենք, որ ածվաշենցիների մի մասն էլ նախագահական շենքի մոտ է և այժմ տեղափոխվում են նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրենց համագյուղացիներին միանալու:

Նախարարության շենքի մոտ արծվաշենցիներին է մոտեցել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Վերջինս փորձում է կազմակերպել ցուցարարների և փոխնախարար Վաչե Տերտերյանի հանդիպումը: 

Հավելենք՝ արծվաշենցիները Արցախի պատերազմից հետո ստիպված են եղել լքել իրենց տները և բնակություն հաստատել Ճամբարակ քաղաքի փայտա-կավաշեն և կարմիր կղմինդրե տնակներում, որոնք կառուցվել են շատ տարիներ առաջ՝ մալականների կողմից: Փաստորեն, արդեն 20 տարուց ավել է՝ Արծվաշենից տեղահանված 2000 արծվաշենցիներ ապրում են այդտեղ: