Ինչպես հայտնում է УНИАН-ը, Ուկրաինայի ոստիկանությունը այսօր՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին փնտրել է Գերագույն ռադայի շենքի մոտակայքում տեղակայված վրանային ճամբարում և փորձել գրոհով վերցնել այն, ինչի հետևանքով իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: 

Առավոտյան՝ ժամը 6:00-ին իրականացված գործողության ընթացքում իրավապահները մտել են ճամբար, բայց հանդիպել են ցուցարարների դիմադրությանը: Մի շարք բախումներից հետո իրավապահները հետ են քաշվել: