aliq.ge-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկինն անդրադարձել է «Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Սաակաշվիլիի շուրջ կատարվողը ժխտում է Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են:

Ժիրինովսկու խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները խայտառակում են իրենց՝ հետապնդելով Սաակաշվիլիին:

«Սաակաշվիլին Ռուսաստանի հանդեպ որքան էլ ոճրագործ լինի, դժվար է հերքել, որ նա կարողանում է աշխատել: Դա իրենից չեն կարող խլել»,-հայտարարել է Ժիրինովսկին:

Վերջինիս խոսքով, երբ Սաակաշվիլին անհարմար է դարձել Կիևի «ժողովրդավարության» համար, հորինված պատճառով դուրս են արել, իսկ հետո, երբ նա հայտարարել է, որ Պորոշենկոյի իմպիչմենտն է ցանկանում, ամոթալի ակցիա իրականացրին և զրկեցին նրանքաղաքացիությունից:

«Սաակաշվիլին կամք ցույց տվեց, պայքարեց, վերադարձավ Ուկրաինա, աջակիցներ հավաքեց և պահանջ հնչեցրեց՝ Պորոշենկոն պետք է հրաժարական տա, խաղաղ ճանապարհով: Ինչպե՞ս պատասխանեց «ժողովրդավարական իշխանությունը»: Փորձում են բանտարկել նրան: Սակայն նույնիսկ դա չեն կարող անել: Ձեռքներդ հեռո՛ւ, Միշիկոյից»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Ժիրինովսկին: