«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս է գալիս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արդարացնելու համար: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են զարմանում, թե ինչ ջանասիրությամբ է դա անում:

Սակայն իշխանության ներսում գիտեն Հարությունյանի ջանասիրության պատճառը. նա երկու խնդրանք ունի իշխանությունից եւ հիմա ընդամենը հող է նախապատրաստում դրանք ներկայացնելու համար: Առաջինը ԱԳՆ համակարգում աշխատող փեսային որեւէ հեռանկարային երկրում դեսպան նշանակելն է, երկրորդը՝ արեւային էլեկտրակայանի լիցենզիա ստանալը:

Դժվար է ասել, թե դեռ որքան պետք է ջանա Խոսրով Մելիքիչը այդ նպատակների իրականացմանը հասնելու ճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում