Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել փոփոխել «Հայր մեր» աղոթքի տեքստը, հայտնում է Daily Mail-ը։

Հովվապետի կարծիքով, իրեն դուր չեն գալիս աղոթքի առանձին տողեր անգլերենով և մի քանի այլ լեզուներով: Արված թարգմանություններից կարելի է եզրակացնել, որ «Աստված է ընտրում՝ տանի՞ մեզ գայթակղության, թե՞ ոչ»։ «Դա լավ թարգմանություն չէ, քանի որ ակնարկ է անում, թե Աստված տանում է գայթակղության»,-ասել է Հռոմի պապը։