Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին լքել է վրանային քաղաքը: Այս մասին հայտնում է Униан-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին խոստովանել է, որ չի ապրում իր կողմնակիցների հետ վրանային քաղաքում ինչպես խոստացել էր իրեն ձերբակալելու փորձից հետո:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ինքնազգացողությունը վատացել է և ջերմություն ունի՝ հասկացնեով, որ մինչև կիրակի այնտեղ չի վերադառնա: