Հաշտեցման և փոխհատուցման հիմնադրամը, որը ստեղծվել է 2016 թվականին այն մարդկանց համար, ովքեր քահանաների կողմից ենթարկվել են բռնության, արդեն զոհերին վճարել է ավելի քան 40 մլն դոլար: Այս մասին հայտնում է Patch-ը:

Միջինը 212 հազար դոլար կազմող փոխհատուցում են վճարել Նյու Յորքի 189 բնակիչների: Ինչպես հայտնել են արքեպիսկոպոսարանում, տուժողները հստակ հասկացնել են տվել, որ «իրենք ոչ միայն ուղղակի հետաքրքրված են փողով, այլև եկեղեցուց ակնկալում են հաշտեցման և ապաքինման ձգտում»:

Կաթոլիկ քահանաների կողմից սեքսուալ բռնության կոնկրետ դեպքերի մասին չի բարձրաձայնվում, սակայն տուժածներից մեկը՝ Սթիվեն Ռայան-Վուոտոն, այնուամենայնիվ պատմել է իր պատմությունը: Պարզվում է, որ պատանի հասակում իրեն բռնաբարել է Տեր հայր Ռոբերտ Լոտան Greenwich Village-ից: Այժմ նրան վճարել են 500 հազար դոլար:

1in.am