ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 10-ին, ժամը 00:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են«ՎԱԶ 2114» մակնիշի 01 ZO 045 (վարորդ՝ 1998 թ. ծնված Զ. Հ.) , «ՎԱԶ 3110» մակնիշի 05 LO 186 (վարորդ՝ 1975 թ. ծնված Գ. Ս.) և «Daewoo Nexia» մակնիշի 31 SS 218 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ի.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2114», «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի փականը: