Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 17-ամյա Կ.Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ ժամը 12:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 112 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունում ոմն Վանյան իր կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ.Հ.-ն հայտնել է նաև, որ նա հանդիպելով իր կողմից դիմադրության, իր նպատակին չի հասել:

 

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանումքոների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Վանյան հանդիսանում է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 18-ամյա Վանյա Հ.-ն, ով տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, հետանքննչական բաժանմուքում նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել և բաց է թողնվել: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: