Ադրբեջանի տխրահռչակ «հերոս» Ռամիլ Սաֆարովը, ով իր երկրում մեծ փառքի էր արժանացել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացինով սպանելու համար, հերթական կոչումն է ստացել:

Դեռևս պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի անդրադառնում այդ տեղեկություններին: Սակայն ադրբեջանական կայքերում, մասնավորապես՝ Oxu.Az--ում տեղ է գտել նմանատիպ տեղեկատվություն: Ծանոթ լինելով Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ամենևին չի բացառվում, որ մարդասպան «ազգային հերոսին» այժմ էլ շնորհեն փոխգնդապետի կոչում: