Ոստիկանության Կոտայքի բաժնում դեկտեմբերի 5-ին 1955 թվականին ծնված Քնար Ե.-ն հաղորդում էր տվել, որ Աբովյան քաղաքի Կինոյի շենքի մոտակայքում գողացել են ձեռքի պայուսակում գտնվող դրամապանակը, որի մեջ եղել է 18 հազար 200 դրամ, բջջային հեռախոսը և իր անձնագիրը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1957 թվականի ծնված Հասմիկ Ս.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: