Կիևի դատարանը մերժել է տնային շուրջօրյա կալանքի մասին դատախազի միջնորդութունը և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ազատ է արձակվել:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Կայքի հաղորդմամբ՝ Սաակաշվիլին ազատ է արձակվել Վերին Ռադայի պատգամավորների երաշխավորությամբ: Նիստի ընթացքում 10 ուկրաինացի պատգամավոր պատրաստակամություն է հայտնել երաշխավոր լինել Սաակաշվիլիի համար: Նշվում է, որ Սաակաշվիլին իր աջակիցների հետ երգել է Ուկրաինայի և Վրաստանի օրհներգները: Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 14-ին: