ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Ազգաին ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  նախագահ Սարգսյանի՝ Դիլիջանում հնչեցված ելույթի դիտարկումներին, հայտարարեց. «Ճիշտ ա ասում նախագահը»:

Հարցին` ինքը միջնորդե՞լ է որևէ համայնքապետի համար, նա ասաց. «Տենց առիթ չի եղել»:

Հարցին` շա՞տ են թալանել համայնքապետերը, նա արձագանքեց. «Ի՞նչ իմանամ, ես ռևիզո՞ր եմ, հենա Զաքարյան Իշխանից հարցրեք»:

Դիտարկմանը` Սարոյանը միշտ բարձրաձայնել է համայնքների խնդիրների մասին՝ «հիմա թալան կա՞, թե՞ ոչ» հարցին ի պատասխան էլ, նա ընդգծեց. «Նախագահը, որ մի բան ասում է, ուրեմն գիտի, որ ասում է: Ասեց, չէ՞, որ ինչ-որ մի տեղ նոր ենք, նոր ենք վերականգնվում: Կարողա թերություն ա, ճիշտ չծախսել է: Էսօր մեր համայնքապետերը ո՞նց են ընտրվում, իրենց ազգությունը շատ է լինում, դառնում էին գյուղապետ, էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ՝ ոնց ուզեին: Հիմա խնդիրը ոչ թե գողանալն էր, ճիշտ չեք հասկացել նախագահին, այլ փոշիացնելը, էդ փողերը չի կարելի փոշիացնել»:

Դիտարկմանը` նախագահը շեշտել է, որ գումարներն էլ տուն չեն տարվելու, ասաց. «Դե բա փոշիացնում ա, մի բան էլ պետք ա տուն տանի»: Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա Սարոյանն ասաց. «Դե, որ ամոթ ունենան էդ թանկացողները՝ չեն թանկացնի, գետի՛նը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ՝ ինչ ուզում է լինի»: Իսկ թե ո՞րն է պատճառը, որ չի մասնակցում Պաշտպանության հանձնաժողովի նիստերին, Սարոյանը կրկին նշեց, որ հիվանդ է եղել, ապա հավելեց. «Կորյունին շատ ենք սիրում, կմասնակցենք այսուհետ»: