Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքվեցին՝ վերջինս ինչ կարծիք ունի սկիզբ առած թանկացումների մասին: «Ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:


Անդրադառնալով թանկացումների մասին ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտարարություններին՝ Արամյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ժխտել՝ թանկացումը նախ ազդում է սոցիալապես անապահով խավի վրա, պարզապես պնդում է, որ իր գործընկերներն այլ բան են ի նկատի ունեցել.

 

«Մեր գործընկերները ուրիշ բան են ասում։ Եթե ես հակված եմ մեկ ապրանք սպառելու և երկրորդ ապրանքի տեսակի վրա գները բարձրանում են, հարաբերականորեն այն մարդը, ով ավելի շատ է այդ ապրանքները սպառում, ինքն ավելի շատ է իր վրա կրում դրա ազդեցությունը, քան այն մյուսը, ով հարաբերականորեն ավելի քիչ է սպառում»,- ասաց նախարարը՝ հանդես գալով ՀՀԿ-ական պատգամավորների պաշտպանությամբ: