ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 12-ին կայացել է Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում՝ ԱԳ նախարարների տեղակալներ Կարեն Նազարյանի և Էմիլ Կայկիևի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը փոխնախարար Կարեն Նազարյանը կարևորեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել մտքերի փոխանակում արտաքին տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ 

Նախարարի տեղակալ Նազարյանն անդրադարձավ նաև եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ որն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համահունչ։ 

Երևան աշխատանքային այցի շրջանակում Ղրղզստանի պատվիրակությունը հանդիպեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր»։