«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը, որը հայտարարում է, թե աջակցում է գյուղատնտեսությանը, «աջակցության» ուղղությամբ հերթական քայլն է կատարում՝ 2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով:

Սա իսկապես մեծ աջակցություն կլինի հայ գյուղացիությանը, քանի որ ամենահամեստ հաշվարկներով դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել:

Համենայնդեպս, ազատ դրամական միջոցներ ունեցողները սկսել են դիզվառելիք գնել և պահեստավորել, հաջորդ տարի ավելի թանկ գնով վաճառելու հույսով: Թանկացման արդյունքում՝ գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում