Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագիծը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, 12 պատգամավոր դեմ էր նախագծին, իսկ 8-ն էլ ձեռնպահ քվեարկեցին: