«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիների քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից միջնորդությունը վրացական կողմին սահմանված կարգով ներկայացվելուց սկսած՝ էքստրադիցիոն ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
«Գործընթացը թույլատրելի և նախատեսված ժամկետների սահմաններում է: Այս պահին էլ երկու երկրների դատախազությունները, գտնվելով ակտիվ աշխատանքային շփումներում, իրականացնում են հանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասել է Աբրահամյանը:
 
Վրաստանում հայտնաբերվել էին հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը: Նրանք կասկածվում են «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության համար: Իրավապահները հանցագործության ենթադրյալ կատարողներին գտել են վրացի գործընկերների օգնությամբ: Սպանության դեպքին ներգրավված Ռաֆիկ Խաչատրյանին իրավապահները ավելի վաղ էին հայտաբերել: Նախաքննությունը շարունակվում է: