Օրերս ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ազատության ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել էր, որ մեր երկրում «Գարդասիլով» պատվաստումներն իրականացվում են մինչև 13 տարեկան աղջիկների մոտ, որովհետև այդ պատվաստանյութի դրական ազդեցության համար կարևոր է, որ այն ներարկվի նախքան առաջին սեռական հարաբերությունը: 

Նախարարը նշել էր, որ Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տվել, որ մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ն արդեն նման փորձ ունի:

Նախարարի այս հայտարարությունը դարձել է բուռն քննարկումների պատճառ՝ փաստորեն, Հայաստանում ամեն չորս դեսահաս աղջիկներից մեկը մինչև 13-15 տարեկանն արդեն սեռական հաաբերություն է ունենում:

ԼՈւՐԵՐ.com-ը պարզաբանում ստանալու համար դիմեց նախարար Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին:

Վերջինս նշեց, որ տեղի է ունեցել շփոթմունք և նախարարն իր խոսքում վրիպակ է թույլ տվել, որն էլ դարձել է տարընթերցումների պատճառ:

Նախարարի խոսնակը մեզ խոստացավ մեզ հետ զրույցից անմիջապես հետո իր ֆեյսբուքյան էջում տեղադրել այն հետազոտությունների արդյունքները, որոնց հղում տալով էլ իր խոսքը կառուցել է նախարարը: 

Խոստացավ, բայց այդպես էլ չտեղադրեց:

Սպասենք հետազոտության արդյունքներին:

Աղավնի Սուքիասյան