Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօրվա նիստի ընթացքում հանձնարարեց մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել  նոր հակակառուպցիոն ռազմավարություն:

Ըստ վարչապետի՝  2015 թ.-ին Կառավարությունն ընդունել  է հակակոռուպցիոն ռազմավարություն, այդ ժամանակահատվածում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:

«Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն անհրաժեշտ է այս փուլում ձեռնարկել միջոցառումներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցին ռազմավորություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով գործող ռազմավարության մոնիթորինգի արդյունքները»: 

Հաշվի առնելով վերոնշյալը, Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին՝ սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող ռազամավարությունից բխող աշխատանքները: 

Վարչապետը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին՝ մշակել նոր ռազմավարություն, ընդգրկել նոր ոլորտներ՝ այդ աշխատանքներին ներգրավելով իրավաբանների և գիտնականների:

Կարապետյանը պահանջեց արված աշխատանքները հասանելի դարձնել հնարավորինս լայն զանգվածների: