Փրկարարական ծառայություն դեկտեմբերի 14-ին  տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա հանքավայրում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1953 թ. ծնված Վ. Ս.) գլխիվայր շրջվել է. վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել: Վերջինիս դուրս բերելու համար պահանջվել է ավտոկռունկ: