ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև լրագրող Քսենյա Սոբչակի հարցին:

Հեռուստահաղորդավարուհին հարցրել է, թե ինչո՞ւ «ընդդիմադիր թեկնածուներին թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին, կամ էլ խնդիրներ են ստեղծում»:

«Ընդդիմությունը պետք է հանդես գա դրական գործողությունների հասկանալի ծրագրով: Դուք շարժվում եք «բոլորին դեմ» կարգախոսով: Իսկ ի ՞նչ եք առաջարկում խնդիրների լուծման համար, որոնք այստեղ քննարկվում են», -հարցին հարցով է պատասխանել Պուտինը: