Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը իրականացնում են հայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում  սահմանային պահակակետերի արդիականացման, հին սարքավորումների թարմացման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքներ:

Այս մասին  հայտնեցին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Սահմանապահ վարչության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական սահմանի պահպանության գործում ցուցաբերած աջակցության համար: