Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը:

Կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակ»-ընվաճելուց հետո ֆուտբոլիստն ասել էր.

«Ես համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ»:

«Ռոնալդուն ասել է, որ ինքը լավագույնն է պատմության մեջ?: Նրան ասեք, թող չձանձրացնի ու չհիմարանա»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է  AS-ը:

Լրագրողները հարցրել են Մարադոնային  ով է այդ դեպքում, ինքը եթե լավագույնը Ռոնալդուն է:

Մարադոնան պատասխանել է.

 «Այդ պատճառով էլ ասեք նրան, թող չձանձրացնի ու չհիմարանա: Իմ տեսած լավագույններն են Կրոյֆն ու Դի Ստեֆանոն»: