«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ «ԵԾ» կուսակցության ավագանու 2 անդամներին՝ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին մանդատից զրկելու մասին։

Փոստանջյանը ԿԸՀ նիստում հայտարարել է, որ այդ անձինք «մահացած են»․ «Դեռ ավելին՝ իրենց մահացած տեղով չարաշահումներ են կատարում․․․ ապօրինի կերպով տիրացել են մանդատների, որոնք իրենց չեն պատկանում։ Նրանց պետք է ենթարկել հրապարակային պարսավանքի․․․ ես բոլորին զգուշացրել էի, որ թույլ չեմ տա վաճառվեն, որեւիցե դեմ գործողություն անեն կամ կոռուպցիոն գործարքի մեջ հայտնված լինեն։ Այս երկուսը չդիմացան, նրանք առաջին իսկ օրվանից գայթակղվեցին։ Երբ ասում ենք մեր հանրությանը՝ ինչո՞ւ եք վաճառվում, գնում հազար կամ 10 հազար դրամ վերցնում, բա էս մարդիկ էլ նորմալ ընտանիքներից են, մարդիկ են, որ չպետք է դրան գնային»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում