«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը անգլերենի արագացված դասընթացներ է անցնում՝ ցանկանալով տեղավորվել աշխարհաքաղաքական նոր իրողություններում:

Կարապետյանը իր պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում հասկացավ, որ Հայաստանի վարչապետ լինելը «Գազպրոմի» պաշտոնյա լինելուց էականորեն տարբերվում է, որովհետև բացի ռուսների հետ շփվելուց, առիթ է լինում հանդիպելու նաև արևմտյան պատվիրակությունների հետ, որքան էլ խուսափես արևմտյան երկրներ այցելելուց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: